Փրփրոտ մեզ

2024/04/22

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին:

 

Որո՞նք են փրփրոտ մեզի հիմնական պատճառները։

  1. Ջրազրկում: Փրփրոտ մեզի ընդհանուր պատճառներից է ջրազրկումը:
  2. Սպիտամիզություն (Proteinuria): Փրփրացող մեզը երբեմն կարող է պայմանավորված լինել մեզի մեջ սպիտակուցի ավելցուկով:
  3. Միզուղիների վարակներ(UTI)։ Միզուղիների բորբոքման հիմնական ախտանիշների՝ այրոցի, հաճախամիզության և հոտի հետ մեկտեղ կարող է նկատվել նաև փրփրոտ մեզ։
  4. Դեղորայք։ Որոշ դեղեր, հատկապես նրանք, որոնք ազդում են երիկամների կամ միզուղիների վրա, կարող են փրփուր առաջացնել։
  5. Սնունդ։ Մեծ քանակությամբ վիտամին C-ի, սպիտակուցների կամ ֆոսֆատ պարունակող սննդի ընդունումը երբեմն կարող է մեզի մեջ փրփուր առաջացնել:
  6. Ծանր ֆիզիկական վարժություններ: Ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում՝ սպիտակուցների քայքայմամբ կամ ջրազրկմամբ պայմանավորված, նույնպես կարող է մեզը փրփրել։։

Ե՞րբ պետք է անհանգստանալ։


Չնայած փրփրոտ մեզը սովորական ու չանհանգստացնող երևույթ է, սակայն երբ այն ուղեկցվում է այլ ախտանիշներով, ինչպիսին են՝  արյունամիզությունը, հաճախամիզությունը, ցավոտ միզարձակությունը, հոգնածությունը, թուլությունը և այլն, այդ դեպքում պետք է դիմել բժշկական խորհրդտավության, հետազոտման և բուժման։